Թուրք պատգամավորը որոշել է ծիրան ուղարկել հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիին, որպեսզի նա շուտ ապաքինվի:
Այս մասին տեղեկացնում է CNNTurk-ը:

«Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր Օմեր Ֆարուք Օզը, ով ներկայացնում է Մալաթիան, ծիրան է ուղարկել դերասանուհուն' նշելով, որ նրանում կան հակաքաղցկեղածին տարրեր:

Մալաթիայում աճեցված ծիրանը փորձելու են դերասանուհուն հանձնել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի միջոցով:

Հիշեցնենք, որ Ջոլին ենթարկվել էր կրծքագեղձի վիրահատության. նրա մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել: