Ճանաչված երգիչ Ռոբի Ուիլիամսը լուրջ մտածել է իր մահվան մասին և հրապարակավ հայտարարել, որ իր հուղարկավորման արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում։
Բրիտանական հայտնի խմբի՝ Take That–ի նախկին մեներգիչը, հանրությանը զարմացրել է իր այն խոսքերով, որ նա զբաղվում է սեփական թաղման պատրաստությամբ։
Երգիչը հատուկ ուշադրություն է դարձրել բոլոր մանրունքների վրա։ Ինչպես պարզվում է, 39-ամյա երգիչը չի ուզում ամեն ինչ թողնել բախտի քմահաճույքին։
Բրիտանացի երգչի խոսքերով՝ նա երկար ժամանակ չէր կողմնորոշվում, թե որտեղ կհանգի իր սիրտը՝ ծննդավայրում, թե այնտեղ, ուր նա ներկայումս ապրում է։

«Ես չեմ վախենում մահից, նրանից չես փախչի. ես ուզում եմ մինչև վերջին շունչս լինել կնոջս և աղջկաս կողքին»։
Հիշեցնենք, որ վերջերս երգիչը հանրության հետ կիսվել է նաև իր նոր, տարօրինակ ծրագրով։ Փորձելով լինել ինքնատիպ՝ նա գրել է նաև իր մահվան սաունդթրեքը։