Բրիտանացի Մարկ Քրեյֆորդը որոշել է ամուսնության ռոմանտիկ առաջարկություն անել իր ընկերուհուն. գրում է The Daily Express-ը: Այդ նպատակով 49-ամյա բրիտանացին հագել է ասպետի զրահներ և հեծել սպիտակ նժույգ: Նրա նախաձեռնությունը գրեթե տապալվել է, քանի որ ամենապատասխանատու պահին Քրեյֆորդը վայր է ընկել ձիուց: Բարեբախտաբար, նրան օգնել են բարձրանալ, որից հետո նա ծնկի է եկել և խնդրել իր 49-ամյա սիրեցյալին ամուսնանալ իր հետ: «Ես շատ ռոմանտիկ մարդ եմ և չեմ պատկերացնում, որ կկարողանայի դրանից ավելի ռոմանտիկ ամուսնության առաջարկ անել: Ես երջանիկ եմ, որ նա ինձ այո է պատասխանել»,-ասում է տղամարդը: