Հաղորդավար և դերասան Արմեն Թադևոսյանի «իմմաստը» արտահայտությունը վերջին շրջանում դարձել է խիստ արդիական և այդ բրենդային բառը հնչում է ամեն տեղ և ամեն քայլափոխի: Slaq.am–ը բացահայատել է Արմեն Թադևոսյանի կյանքի իմաստը, ինչպես նաև ընտանեկան ու աշխատանքային մանրամասները։

-Ինչպե՞ս ծնվեց «Արմենիա» հեռուստաընկերության եթերում «Comment» անունով հաղորդում ստեղծելու գաղափարը:

–Մտահղացում' ստեղծել նման հաղորդում ինձ մոտ ծնվել է դեռևս մի քանի տարի առաջ: Ուղղակի ես գերադասեցի ավելի շատ ժամանակ ծախսել այն բանի համար , որպեսզի «բերեմ» հաղորդումը վերջնական տեսքի և նոր արդեն փորձեմ նկարահանել: Ասեմ, որ վերջնական տեսքի ես դեռ մինչ օրս էլ բերում եմ, քանի որ հաղորդաշարը, չնայած նրան, որ արդեն մեկ տարուց ավել եթերում է, բայց միևնույն է մշտապես նոր էջեր են ավելանում, որոշ էջեր պակասում: Մի խոսքով, աշխատանքը շարունակվում է ինչպես եթերում, այնպես էլ եթերից դուրս: Եվ դա ես համարում եմ շատ նորմալ, որովհետև միշտ մի բան ստեղծելուց պետք է մշտապես աշխատես քո ստեղծածի վրա և դարձնես այն լավից լավը:

- Շատերին է հետաքրում «իմաստը» արտահայտության իմաստը:

-Դե «իմաստը» արտահայտության իմաստը հենց նրանում է, որպեսզի բացահայտել իմաստը այնտեղ, որտեղ «իմաստը» մի քիչ թվում է կասկածելի: Եթե դուք գտաք «իմաստը» իմ այս ասածի մեջ, ուրեմն կհասկանաք «իմաստը» արտահայտության իմաստը)))

- Ձեր հայտնի արտահայտությունը բազմաթիվ կարծիքների տեղիք է տվել. Դուք կիսու՞մ եք կարծիքները:

-Գիտեք, ես կարծում եմ, ինչքան շատ կարծիք, այնքան ավելի լավ: Ավելի վատ կլիներ, եթե ընդհանրապես, ոչ մի կարծիք չլիներ:

–«Իմաստը» բառը կարծես թե դարձել է թևավոր արտահայտություն։ Մոտ օրերս նոր թևավորև խոսքեր սպասվու՞մ են:

-Դժվարանում եմ ասել, որովհետև երբեք սկզբից չես կարող իմանալ, թե ինչը ոնց կլինի, բայց այնպես է ստացվել, որ տարբեր տարիներին ստեղծել եմ այնպիսի թևավոր խոսքեր, ինչպիսին են'” յախկ, ինչ կեղտոտ պադյեզդ ա”, “Նորութույներ”, հիմա “Իմաստը”…մի խոսքով, ժամանակը ցույց կտա…

-Ձեր հաղորդումն արդեն մեկ տարի է, ինչ եթերում է, կասե՞ք հեռուստադիտողների ինչ շրջանակ ունեք։

-Հաշվի առնելով, որ մենք ստանում ենք բազմաթիվ նամակներ աշխարհի տարբեր երկրներից, որտեղ դիտում են “Քոմմենթս”-ը, կարող եմ ասել, որ շրջանակը շատ բազմազան է և տարիքային խմբերը նույնպես: Օրինակ, մեր մշտական հեռուստադիտողներից է մի մարդ, անգամ կարող եմ նշել նրա անունը' Սաղաթել Քերոբյան, ով բնակվում է Վան Նայս քաղաքում, Ամերիկայի Միացյալ Նագանգներում: Այս մարդը 83 տարեկան է և նա ամենաակտիվ մեր հեռուստադտողներից է: Դրա հետ մեկտեղ ստանում ենք բազմաթիվ նամակներ և տեսանյութեր, որտեղ 3-4 տարեկան երեխաները իրենց տներում ման են գալիս «Իմմաստ» ասելով:

– Ո՞րն է Ձեր կյանքի իմաստը։

-Իմ կյանքի իմաստը' իմ ընտանիքն է, իմ երեխաները:

- Պատմեք խնդրեմ Ձեր ընտանիքի մասին, որտեղ ե՞ք ծանոթացել Ձեր տիկնոջ հետ: Ի՞նչ մասնագետ է նա:

-Իմ տիկնոջ հետ ծանոթացել եմ աշխատանքի վայրում: Մենք այն ժամանակ միասին աշխատում էինք “Շարմ” ընկերությունում: Եվ չնայած նրան, որ միասին աշխատելը տևեց շատ կարճ ժամանակ, ես շատ ուրախ եմ, որ ծանոթացա այն մարդու հետ, ում հետ ընտանիք կազմեցի, ով ինձ պարգևեց հրաշալի երկու բալիկ' Դավիթ և էլեն, ովքեր այժմ 13 և 8 տարեկան են և մենք արդեն 15 տարի երջանիկ ընտանիք ենք:

- Կցանկանա՞ք, որ Ձեր երեխաներն ընտրեն Ձեր մասնագիտությունը:

-Չեմ կարող ասել, կգա ժամանակը և թող իրենք կատարեն իրենց ընտրությունը: Համենայն դեպս, ինչ մասնագիտություն էլ նրանք ընտրեն, ես միշտ նրանց կողքին կլինեմ և ամեն ինչով կօգնեմ, որովհետև, ինչ մասնագիտություն էլ նրանք ընտրեն հետագայում, ամենակարևորը, որ նրանք լինեն պիտանի մարդ հասարակության համար և լինեն պրոֆեսիոնալ իրենց ընտրած մասնագիտության մեջ: