Դերասանուհի Սիդնի Սուինին, ով հայտնի է «Էյֆորիա» և «Սպիտակ լոտոս» հեռուստասերիալներում իր դերերով, դարձել է Glamour ամսագրի շապիկի դեմքը և հարցազրույց տվել։ Այս մասին հաղորդվում է հրատարակության պաշտոնական կայքում։

Սիդնի Սուինին ասել է, որ նախկինում չէր ընդունում իր կազմվածքը: Դպրոցում նա հաճախ է հագել մեծ չափսերով սպորտային վերնաշապիկներ՝ իր մեծ կուրծքը թաքցնելու համար։

«Երբ սովորում էի ավագ դպրոցում, ինձ անհարմարություն էր պատճառում իմ մեծ կրծքերը։ Այն ժամանակ բոլորին ասում էի, որ 18 տարեկանում պլաստիկ վիրահատություն եմ անելու։ Այնքան ուրախ եմ, որ չեմ արել դա: Դրանք ինձ դուր են գալիս։ Դրանք իմ լավագույն ընկերներն են։ Յուրաքանչյուր մարդու կազմվածքը գեղեցիկ է։ Երբ ինքնավստահ ես ու ներքուստ երջանիկ, դա տեսանելի է մյուսներին»,- բացատրել է դերասանուհին։