Ռիզ Ուիզերսփունը հերքել է Քեւին Քոսթների հետ սիրավեպի մասին լուրերը։ Պարզվում է՝ Ուիզերսփունը եւ Քոսթները ներկայումս չեն հանդիպում եւ այդ լուրերը «հորինված են»:

Խոսակցությունները տարածվել էին երկու աստղերի ամուսնալուծությունների ֆոնին: Սակայն Ուիզերսփունի ներկայացուցիչները նշել են, որ այդ ամենը բամբասանք է։ «Այս պատմությունը լիովին մտացածին է եւ կապ չունի իրականության հետ», - ասել է «Օրենքով շիկահերը» ֆիլմի աստղի ներկայացուցիչը:

Օսկարակիր դերասանուհին մարտին հայտարարել էր ամուսնուց բաժանվելու մասին։ Մայիսի 2-ին հայտնի դարձավ, որ Քոսթները, 18 տարվա ամուսնությունից հետո, բաժանվում է կնոջից։