Երգչուհի Ռիտա Օրան իր սոցցանցերի հետևորդների հետ կիսվել է Իբիցայում արված լուսանկարներով, որտեղ հանգստանում է ամուսնու՝ ռեժիսոր Թայկա Վայտիտիի հետ։

Տեղադրված նկարներում Ռիտա Օրան կեցվածք է ընդունել զբոսանավի վրա՝ կրելով փոքրիկ արծաթագույն բիկինի։ Երգչուհին լողափնյա տեսքը լրացրել է հսկայական ոսկյա զարդերով և արևային ակնոցներով։

2023 թվականի գարնանը Ռիտա Օրան և Թայկա Վայտիտին դարձան Vogue ամսագրի ավստրալական տարբերակի հերոսները։ Հարցազրույցներից մեկում զույգն առաջին անգամ խոսեց իրենց գաղտնի հարսանիքի մասին։ Զույգի խոսքով՝ իրենք փոքրիկ տոնակատարություն են անցկացրել Լոս Անջելեսի իրենց տանը, որտեղ հրավիրել են միայն իրենց ամենամոտ ընկերներին։