Քորթնի Քարդաշյանը, ով վերջերս հայտարարեց իր չորրորդ հղիության մասին, Instagram-ի իր էջում հետևորդների հետ կիսվել է կլորացած փորիկով առաջին լուսանկարներով։ 

Լուսանկարներում 44-ամյա Քորթնի Քարդաշյանը կեցվածք է ընդունում ամուսնու՝ Blink-182 թմբկահար Թրևիս Բարքերի հետ։

«Լցված եմ երախտագիտությամբ և ուրախությամբ Աստծո օրհնության և ծրագրերի համար», - մակագրել է Քորթնին լուսանկարները:

Քորթնի Քարդաշյանն շատ անսովոր կերպով է ամուսնուն ասել, որ երեխայի է սպասում։ Աստղը Լոս Անջելեսում The Blink-182-ի համերգին ներկայացել է հսկայական պաստառով, որի վրա գրված էր. «Թրևիս, ես հղի եմ»: Տեսնելով իր կնոջը՝ Թրևիս Բարքերը բեմից ցատկել է Քորթնիի մոտ և համբուրել նրան։

Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերն ամուսնացել են 2022 թվականի գարնանը։ Քարդաշյանի համար այս ամուսնությունը երկրորդն էր։ 2006-2015 թվականներին նա հարաբերությունների մեջ է եղել գործարար Սքոթ Դիսիկի հետ, ում հետ ունեցել է երեք երեխա՝ 13-ամյա որդին՝ Մեյսոնը, 10-ամյա դուստրը՝ Պենելոպան, և 8-ամյա որդին՝ Ռեյնը։ Թրևիս Բարքերը դերասանուհի Շաննա Մուկլերի հետ ունի երկու երեխա՝ 19-ամյա որդի՝ Լենդոնը, և 17-ամյա դուստրը՝ Ալաբաման: