Գործարար և ռեալիթիի աստղ Քայլի Ջենները սուպերհերոս Բեթմենի թեմատիկայով կոսմետիկայի նոր հավաքածու է ներկայացրել։

Նոր կոսմետիկ գիծը ներկայացնում է վառ հագեցած գույների դեկորատիվ արտադրանք։ Քայլի Ջենները ոգեշնչվել է Բեթմենի տիեզերքի մասին հին ֆիլմերից։ Ապրանքների ձևավորման ժամանակ դիզայներներն օգտագործել են հին սուպերհերոսական կոմիքսներից հատվածներ: Գիծը ներառում է ստվերաներկերի գունապնակներ՝ տարբեր գունային համակցություններով։

Գովազդային արշավի ֆոտոշարքի համար Քայլի Ջեններն ընտրել է կաշվե կոմբինեզոն՝ խորը դեկոլտեով, իսկ փորին՝ Բեթմենի խորանարդիկներով գոտի։ Մեկնաբանություններում երկրպագուները քննադատել են գործարար կնոջ կերպարը՝ աքսեսուարն անվանելով «անտեղի» և «ծիծաղելի»։