Եթե անգամ Ձեր պլաններում չկա դառնալ պատգամավոր կամ, ասենք, սեփական կուսակցությունը ստեղծել, ամեն դեպքում մի փոքր խարիզման պետք է ցանկացած աշխատանքում: Կան տարբեր հնարքներ, որոնք օգնում են արթնացնել եւ զարգացնել Ձեր կերպարում խարիզման:

1. Այնպես վերաբերվեք Ձեր զրուցակիցներին, կարծես թե նրանք ամենախելացին են, ամենահետաքրքիրն ու գրավիչը:

2. Այնպես արեք, որ Ձեզ հետ խոսելիս մարդիկ զգան՝ իրենցից բացի Ձեզ ոչինչ չի հետաքրքրում, չի շեղում: Իսկ դրա համար՝
· Նախադասության ավարտին փոքր-ինչ իջեցրեք ինտոնացիան:

· Նախքան հարցին պատասխանելը 2 վայրկյան դադար տվեք:

· Դանդաղ եւ ոչ շատ հաճախ գլխով համաձայնության նշան ցույց տվեք:

3. Մտածեք լավ բաների մասին, որպեսզի ժպիտն ավելի անկեղծ ու գեղեցիկ լինի: Մեր ուղեղը տարբերություն չի դնում իրական եւ հորինված մտքերի միջեւ եւ նույնական է արձագանքում: Այնպես որ երբ լավ բան եք մտածում, դա ակնհայտ է դառնում Ձեր դեմքին:

4. Երբ պետք է ողջունել որևէ մեկին, թեթևակի բարձրացեք աթոռից, որպեսզի ձեր հասակների տարբերությունը մեծ չլինի: Մի ձեռքով սեղմելով նրանը՝ Ձեր մյուս ձեռքը մի թաքցրեք գրպանում:

5. Եղեք լավ ունկնդիր: Ճիշտ դադարներ եւ ճշտող հարցեր տվեք: Օրինակ՝ հրաշալի ունկնդիր էր Ջոն Քենեդին, ում զրուցակիցները համոզված էին, որ նա իրենց հետ է ամբողջությամբ ողջ զրույցի ընթացքում:

6. Ճիշտ ընտրեք սեղանի շուրջ Ձեր տեղը: Հենց դրանից կարող են կախված լինել բանակցությունների արդյունքները: Երբ մարդիկ դեմ դիմաց են նստած, եւ սեղանը կարծես բաժանում է նրանց, նրանք խոսում են կարճ նախադասություններով եւ շուտ հանգում վեճի: Նստեք զրուցակցի կողքին կամ նրա հետ կազմելով ուղիղ անկյուն:

7. Ցանկացած իրավիճակում պահպանեք մարդկայնությունը: Ամենազորեղ տիրակալներին առանձնահատուկ խարիզմա է հաղորդում նրանց բարությունը, մարդկային որակները: Ինչպես ասում է Դալայ Լաման, բարությունը եւս աշխատանք է պահանջում սեփական անձի, գիտակցության վրա:

8. Ազատվեք «ինքնահռչակի համախտանիշից»: Հաջողության հանդեպ վախից, որն անվանում են նաեւ «ինքնահռչակի համախտանիշ» տառապում է մարդկության մոտ 70 տոկոսը: Միշտ մտածեք, որ Դուք արժանի եք Ձեզ հետ կատարվող բոլոր լավ իրադարձություններին: Հակառակը վատ է անդրադառնում խարիզմայի վրա:

9. Ձեր կյանքի կարևոր դեպքերին նախապես պատրաստվեք: Ձեր մարաթոնյան վազքն առանց նախապատրաստության չի ստացվի: Միշտ արեք տնային աշխատանքը: Դրա մեջ մտնում է նաեւ հանգստանալն ու լիցքաթափվելը: Միշտ լսեք Ձեր սիրած երգերն ու երաժշտությունը կարևոր հանդիպումներից առաջ: Դա ճիշտ տրամադրվածություն է ստեղծում:

10. Հեռու մնացեք ծայրահեղություններից: Աշխատանքի վայրում մի կողմ թողեք սպանիչ քննադատությունները, զգույշ եղեք ակնհայտ սիրախաղից: