Քիմ Քարդաշյանի կատարյալ մարմինը շատերն են գնահատում, իսկ ոմանք էլ նախանձում են․ ռեալիթի շոուի աստղի ինստագրամյան էջի լուսանակարները վերջերս լայն տարածում են գտել միջազգային լրատվամիջոցներում։

Շատերը գրում են, որ Քիմը չափազանց շատ է սկսել օգտվել ֆոտոշոփից։ Ուստի Քիմը շտապել է այս հարձակմանը մեկընդմիշտ վերջ դնել․ նախօրեին Քիմը իր ինստագրամյան էջի սթորի բաժնում տեղադրել է լուսանկարների շարժական տարբերակը և ցույց տվել, որ այնտեղ ոչինչ չկա փոխված։

«Մեկն ու մեկդ կարող եք ասել, թե ինչպե՞ս կարելի է ֆոտոշոփ անել շարժական լուսանկարները»,- գրառել է Քիմը։