Գարնանը օրգանիզմում վիտամինների պակասը պետք է լրացվի բջջանյութով հարուստ բազմազան սննդակարգով՝ մրգեր և բանջարեղեն, ինչպես նաև վիտամիններ և հանքանյութեր, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Performance Group հոլդինգի առաջատար սննդաբան Անտոն Բերդովը։

«Վաղ գարունը մեզ դնում է սուր հիպովիտամինոզի շրջանում (վիտամինների անբավարար քանակություն օրգանիզմում զգացվում է): Սա ազդում է ընդհանուր ինքնազգացողության, տրամադրության, մաշկի, մազերի, եղունգների վիճակի վրա: Հավասարակշռված սննդակարգը հիպովիտամինոզից խուսափելու հիմնական միջոցներից մեկն է: Առաջին հերթին պետք է հրաժարվել խիստ դիետաներից՝ բազմաթիվ սահմանափակումներով. գարնանային դիետան պետք է բազմազան լինի և ներառի բջջանյութով հարուստ մթերքներ (հատկապես մրգեր և բանջարեղեն)»,- ասել է Բերդովը։

Մասնագետը նշել է, որ վիտամիններն ու հանքանյութերը կուտակային ազդեցություն չունեն, ուստի դրանք պետք է ընդունվեն ամեն օր։ Արժե ուշադրություն դարձնել կալցիումին: Այն կօգնի ոսկորների և ատամների փխրունության դեպքում: Կալցիումը առկա է կաթնամթերքում։

Երկաթը, որը առկա է տավարի մսի, հնդկաձավարի և չորացրած մրգերի մեջ, կարող է բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը և նվազեցնել ընդհանուր «կոտրվածությունը»։

Օգտակար է նաև յոդի օգտագործումը, որի պակասը հանգեցնում է սրտանոթային, ոսկրային և մարսողական համակարգերի հետ կապված խնդիրների։ Այն կարելի է ստանալ ծովամթերքից և յոդացված աղից։

«Բացի նշվածներից, ցինկը ևս գարնանը չափազանց կարևոր է օրգանիզմի համար, դրա պակասը քնի խանգարում, տրամադրության անկում է առաջացնում: Ձկան, պանրի և տավարի մսի մեջ ցինկ շատ է»,- ասել է սննդաբանը։

Միաժամանակ անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ կարելի է ստանալ սովորական մթերքներից, իսկ վիտամինային հավելումների ամենօրյա օգտագործումը, ընդհակառակը, կարող է հանգեցնել վիտամինների գերառատության։

«Հիպերվիտամինոզը կարող է հանգեցնել հանքային նյութափոխանակության խանգարումների, ինչը շատ ավելի տհաճ է, քան հիպովիտամինոզը»,- ասում է Բերդովը։