Քանյե Ուեսթը և նրա նոր սիրելին՝ Ջուլիա Ֆոքսը կրկին հայտնվել են հանրության առաջ։ Զույգը գնացել է Քրեյգի մոտ ընթրելու։ Քանյեի հետ ժամադրության համար Ջուլիան ընտրել է Charlotte Knowles բաճկոնը. այս ապրանքանիշը հայտնի է նաև Քարդաշյանների շրջանում, գրում է Spletnik.ru-ն։
Բրենդը հաճախ էր կրում հենց ինքը՝ Քիմը (մինչ վերջերս նա վերջնականապես անցել էր Balenciaga-ին)։ Օրինակ՝ անցյալ տարի նա հայտնվել է8 բրենդի կաշվե կորսետում։ Ֆոքսը չի հերքում, որ ինքը Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի երկրպագու է եղել, որն ավարտվել է անցյալ տարի։
Ռեստորանից դուրս գալուց հետո ռեփերը ինքնագրեր է տվել երկրպագուներին: