Նյու Յորքի ռեստորաններից մեկում, որը հայտնի է իր ավստրալիական խոհանոցով, սկսել են կենգուրու մատուցել: Ռեստորանն իր հաճախորդներին առաջարկում է կենգուրուի մսով համբուրգերներ և սենդվիչներ: Նշենք նաև, որ կենգուրուի միսն ավելի լավ է վաճառվում, քան տավարի միսը:

«Մարդիկ ուտում են եղջերու, ջայլամ: Իսկ ինչո՞ւ չփորձել նաև կենգուրու։ Կենգուրուի միսն ավելի շատ է պարունակում Օմեգա-3 ճարպաթթուներ»,- ռեստորանի սեփականատերերից մեկի՝ Քեթրին Ֆուքսի խոսքերը մեջբերում է Kedem-ը:

Ռեստորանը միսը գնում է Քվինսլենդից: