Ամերիկաբնակ հայ դերասանուհի Անժելա Սարգսյանը ներկայացել է նոր գայթակղիչ ֆոտոշարքով: Լուսանկարները հրապարակվել են դերասանուհու Ինստագրամի էջում:

Կադրերում 38-ամյա դերասանուհին կրում է կարճ զգեստ, որն ընդգծում է նրա սլացիկ կազմվածքը, և բարձրակրունկներ: 

Ֆոտոշարքին կից Սարգսյանը տողեր է մեջբերել Աստվածաշնչից.

 «Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։ 5 Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում. 6 Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ. 7 Ամեն բանի դիմանում է. ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է։ 8 Սէրը երբէք չի վերջանալ»:

Հրապարակման մեկնաբանություններում երկրպագուները գովեստի խոսքեր են շռայլել դերասանուհուն. «Սեքսուալ»«Գեղեցկուհի»«Հրաշք»,- գրել են օգտատերերը: