Հիվանդությունն անուղղելի փոփոխությունների է ենթարկել Անաստասիա Զավորոտնյուկի արտաքինը, հայտնել է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի նախկին ռեկվիտիտոր Սվետլանա Վեսելովան։ Նրա խոսքերը մեջբերել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ արտիստը չի ցանկանում երեւալ հանրությանը։ «Նա լրջորեն փոխվել է։ Դուք տեսե՞լ եք հիվանդ Ժաննա Ֆրիսկեի լուսանկարները սայլակով։ Ցավոք, նմանատիպ մի բան է տեղի ունենում հիմա»,- հայտարարել է բժշկական հաստատության աշխատակիցներից մեկը, որում Զավորոտնյուկը զննություն է անցնում։

Картинки по запросу заворотнюк

Մայիսին երգչուհի Նատաշա Կորոլյովան, որն ապրում է Զավորոտնյուկի հարեւանությամբ, հայտարարել է, որ դերասանուհին ապաքինվում է։ Ապրիլին հաղորդվում էր, որ Զավորոտնյուկը բուժման ընթացքում առաջ անգամ պատասխանել է Instagram-ի հետեւորդներին։