Հայտնի ռուս բլոգեր Իդա Գալիչն առաջին անգամ մայր է դարձել 2020 թվականի փետրվարին։ Հղիության ընթացքում աղջիկն Instagram-ի հետեւորդների հետ սիրով կիսվել է լուսանկարներով, որոնցում պատկերված է կլորացած որովայնը։ Իդան չի թաքցրել, որ այս ամիսների ընթացքում շատ քաշ է հավաքել, եւ այժմ նա պետք է վերադառնա նախկին մարզավիճակին, ինչը նա արել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում:

«Հիմա 64,5 կգ  եմ կշռում։ Ձեզ թվում է, որ դա շատ է։ Ծննդաբերելու ես գնացի 85 կգ քաշով: Ի դեպ, մինչեւ հղիության ես կշռում էի 63 կգ: Ստացվում է, որ նախկին քաշիս հասնելու համար մնում է մեկ ու կես կիլոգրամ։ 4 ամսից գրեթե երեքը ես ճիշտ եմ սնվում։ Արդյունք դեմքիս, որովայնիս վրա է: Ավելի քան 20 կգ է հեռացել եւ, հուսով եմ, այլեւս երբեք չեն վերադառնա», — իր միկրոբլոգում պատմել է Գալիչը։

Իդան չի պատրաստվում կանգ առնել եւ ցանկանում է նիհարել ավելի շատ։ Միայն դիետոլոգները հազիվ թե հավանության արժանացնեն նման տեմպերը։ Մասնագետները խորհուրդ չեն տալիս նիհարել շաբաթական 2-4 կիլոգրամից արագ, հակառակ դեպքում օրգանիզմը մեծ սթրես է ապրում եւ տառապում է նուտրիենտների պակասից:

Բացի այդ, արագ նիհարելը մեծացնում է հնարավորությունները, որ ավելորդ կիլոգրամները կվերադառնան առաջին իսկ հնարավորության դեպքում: