Women’s club-ի անդամ, դերասանուհի Թամարա Պետրոսյանը նոր լուսանկար է հրապարակել։

Դերասանուհու Instagram-յան էջում հրապարակված կադրում նա ներկայացել է վառ կերպարում։ Նա կրում է բաց երկնագույն վերնաշապիկ։ Հավաքել է վարսերը, ընդգծված ու վառ շպար նախընտրել։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «... կային ժամանակներ, երբ դաժե քսվում էի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին ամիսներ առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Լուսանկարում Թամարա Պետրոսյանը պատկերված էր դերասանուհի Սոնա Մաթեւոսյանի հետ։ Աղջիկները ոճային հագուստ էին կրում եւ արտահայտիչ շպար էին ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։ 

 

«Մի անգամ Ամերիկայում… երբ մենք երիտասարդ էինք ու գեղեցիկ»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Թամարա Պետրոսյանը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ են գրել աղջիկներին։ «Տաղանդավոր գեղեցկուհիներ», «դուք հիմա էլ երիտասարդ եք ու շատ գեղեցիկ»,- նշել էին նրանք։