34-ամյա Ջիգանը մի քանի շաբաթ կապի դուրս չէր գալիս երկրպագուների հետ եւ Instagram-ում ոչինչ չէր հրապարակում։ Ըստ լուրերի՝ այդ ամբողջ ընթացքում ռեփերը գտնվել է վերականգնողական կենտրոնում։ Օրերս Ջիգանը վերադարձել է Instagram։ Երկար ընդմիջումից հետո նրա առաջին հրապարակումը «Готов на все» երգի տեսահոլավակն է, որը նվիրված էր կնոջը՝ Օքսանա Սամոյլովային։

Իսկ այսօր առավոտյան ռեփերն իր կնոջը եւս մեկ երաժշտական անակնկալ է մատուցել։ Նա ներկայացրել է «Тайна» անվամբ երգը, որը հատուկ պատրաստել է Օքսանայի ծննդյան օրվա համար։ Ջիգանը երգը նաեւ նվիրել է կրտսեր դստերը՝ Մայային, որը ծննդյան օրը մայրիկի հետ նշում է նույն օրը. այսօր փոքրիկը երեք տարեկան է դառնում։