Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ուշագրավ տեսանյութ է հրապարակել կրտսեր դստեր՝ երկամյա Չիկագոյի մասնակցությամբ: 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, դրանում փոքրիկը, հավանաբար հոր՝ ռեփեր Քանյե Ուեսթի կազմակերպած երաժշտական պատարագներից ոգեշնչված, երգում է Քրիստոսի մասին:

«Հիսուս, ես քեզ սիրում եմ: Հիսուս, ես քեզ սիրում եմ»,- անընդհատ կրկնում է աստղային զույգի դուստրը:

«Սա Չիկագոյի ամենասիրած երգն է»,-տեսանյութին կից գրել է Քարդաշյանն իր 158 մլն ինստագրամյան հետևորդների համար:

Աղբյուրը հավելում է, որ Քարդաշյանն իր երեխաների հետ ամեն շաբաթ-կիրակի ներկա է լինում ամուսնու ՝ արդեն ավանդական դարձած երաժշտական պատարագներին: