Հանրաճանաչ ամերիկյան plus–size մոդել Էշլի Գրեմը, որը գտնվում է հղիության վերջին ժամկետում, ֆոտոշարքի համար կեցվածք է ընդունել մերկ: Կադրերը հրապարակվել են նրա Instagram-ի էջում: Կադրերից մեկում Գրեմը ծնկների վրա է, մեջքը կորացրած, գլուխը և ձեռքերը դեպի հետ պարզած: Միևնույն ժամանակ, մոդելի վրա միայն աքսեսուարներ են՝ ականջօղեր և մի քանի կախազարդ: «Պատրաստ եմ հանձնվել», – ասվում է գրառման մակագրությունում:
Օգտատերերը բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են գրել: Ֆոտոռեպորտաժի հեղինակը ամերիկացի նկարիչ, ռեժիսոր և նորաձևության լուսանկարիչ Քաս Բերդն է: