Ֆրանչեսկա Սկորսեզեն իդեալական միջոց է գտել հորը՝ Մարտին Սկորսեզեին Սուրբ ծնունդի առիթով շնորհավորելու համար։ Նա հոր նվերը փաթեթավորել է Marvel-ի կոմիքսների պատկերով թղթով։ Ֆրանչեսկան այս կերպ կատակել է Սկորսեզեի մասին, որը մի քանի ամիս առաջ հայտնվել էր սուպերհերոսների եւ «իսկական» կինոյի հակադրության կենտրոնում։

«Գնահատեք, ես փաթեթավորում եմ սուրբծննդյան նվերը հայրիկի համար»,- Instagram-ում լուսանկարը մակագրել է նա։

Marvel-ի ֆիլմերի վերաբերյալ վեճին սկիզբ է դրել Սկորսեզեի արտահայտությունն այն մասին, որ ինքը չի դիտում ստուդիայի ֆիլմերը եւ դրանք իսկական կինո չի համարում։ Արդյունքում Սկորսեզեն «New York Times»-ում հեղինակային հոդված գրեց, որում քննադատեց ժամանակակից կինոարտադրության վիճակը։ Սկորսեզի խոսքերը մեկնաբանել է Disney-ի նախագահ Ռոբերտ Ա. Այգերը եւ Marvel-ի ղեկավար Քեւին Ֆայգին։