Պրոդյուսեր Ալեքսանդր Ցեկալոն վճարել է նախկին կնոջը՝ Վիկտորյա Գալուշկային՝ հայտնի երգչուհի Վերա Բրեժնեւայի քրոջը, որպեսզի վերջինս հրաժարվի իր ազգանունից, հայտնում է StarHit-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրը։

Ինսայդերի խոսքով՝ պրոդյուսերի նոր կինը՝ Դարինա Էրվինը, հրաժարվել է փոխել ազգանունը, քանի դեռ այն կրում է Վիկտորյան։ «Գալուշկան ոչ մի կերպ չէր ցանկանում հրաժեշտ տալ աստղային ազգանվանը։ Արդյունքում ոչինչ չէր մնում՝ վճարել է, Վիկան, ըստ պայմանավորվածության, պետք է գնար հայրենիք՝ Ուկրաինա եւ վերադարձներ իր ազգանունը։ Որպեսզի ամեն ինչ ազնիվ լինի, Ցեկալոն նույնիսկ փաստաբանների է վարձել, որոնք վերահսկել են գործընթացը»,- պնդում է աղբյուրը։

58-ամյա Ալքսանդր Ցեկալոն եւ 28-ամյա մոդել Դարինա Էրվինն ամուսնացել են 2019թ.-ի մարտին։ Նրանք ծրագրում են շքեղ հարսանիք անել 2020թ.-ին։