Հայկական արմատներով հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը վաճառում է Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող Կալաբասաս քաղաքի իր առանձնատունը: Այս մասին հայտնում է People-ը:

Հայտնի է, որ Քիմը և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, 2017 թվականին գնել են այդ տունը 1,6 միլիոն դոլարով և այժմ այն վաճառում են  3,5 միլիոն դոլարով:

Առանձնատան ներքին հարդարմամբ զբաղվել է բելգիացի ճարտարապետ Վինսենթ վան Դուսեյնը: Տունն ունի երեք ննջասենյակ, չորս լոգարան, հարդարումը մինիմալիստական ոճի մեջ է: