Թոդ Ֆիլիպսի «The Joker» ֆիլմը՝ Հակին Ֆենիքսի մասնակցությամբ, դարձել է R վարկանիշի ամենապահանջարկված ֆիլմը՝ հայտնում է Hollywood Reporter-ը:

Համաձայն MPAA համակարգի՝ R վարկանիշը նշանակում է, որ 17 տարեկանից ցածր անձանց թույլատրվում է դիտել միայն մեծահասակների ներկայությամբ: Պարզվում է, որ Արթուր Ֆլեքի մասին նախագիծը տոմսարկղում վաստակել է 788,1 միլիոն դոլար: Հանգստյան օրերի ընթացքում ակնկալվում է, որ այդ ցուցանիշը կբարձրանա մինչև 800 միլիոն:

Ֆիլմը գերազանցել է «Deadpool»-ին և «Deadpool 2»-ին: R-ի վարկանիշով ամենապահանջարկված ֆիլմերի ցանկում են նաև «Matrix: Reloaded»-ը, «It»-ը և «Քրիստոսի կրքերը»: