Ծրագրային ապահովման արտադրության ոլորտում մասնագիտացած Oracle ընկերության երկու գլխավոր գործադիր տնօրեններից մեկը՝ Մարկ Հյորդը, մահացել է 62 տարեկան հասակում, ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ընկերության տվյալներին:

Հյորդը Oracle-ի գործադիր տնօրենի պոշտոնը զբաղեցնում էր 2014 թ.-ից՝ այդ պոստում փոխարինելով ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնին: Հյորդը պատասխանատու էր աշխարհի խոշորագույն ծրագրային ապահովման մշակողներից մեկի վաճառքների, ծառայությունների և բիզնես-մասնաճյուղերի համար: