33-ամյա մոդելը ներկայացրել է նոր, ոճային կերպարներ։ Իրինա Շեյքը լուսանկարվել է ներքնազգեստով եւ գայթակղիչ զգեստով։

Իրինան մասնակցել է նոր ֆոտոշարքի, որում ներկայացել է total black հագուստով։ Լուսանկարներից մի քանիսը նա հրապարակել է իր Instagram-ում։ Կադրերից մեկում Շեյքը ներկայացել է վարտիքով, վերնաշապիկով եւ զուգագուլպաներով։ Գայթակղիչ կերպարանքով լուսանկարի առաջնային պլանում գայլ է, իսկ հետեւի՝ թռչուն։

Մեկ այլ լուսանկարում սուպերմոդելը կրում է խորը դեկոլտեով, սեւ երանգի զգեստ։ Շեյքը ցուցադրել է սլացիկ ոտքերը, իսկ ձեռքով ծածկել է դեմքի մի մասը։

 

Աստեղի երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ են կատարել հրապարակումներին կից։ «Աստվածուհի», «Դուք ամենահիանալի կինն եք», «Շատ կրքոտ է», «Սեւ կատու», - գրել են Իրինայի հետեւորդները։