Դերասանուհի, պարուհի Սոֆի Դևոյանն այս ընթացքում` մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը, ընտանիքի հետ հանգիստն է վայելում Եգիպտոսում։ Սոֆին Ինստագրամում պարբերաբար հրապարակում է հանգստից լուսանկարներ՝ ներկայանալով լողափնյա ոճային կերպարներով։

Հանգստի ընթացքում արված լուսանկարներից մեկը, որտեղ նա տատիկի՝ ավագ Սոֆի Դևոյանի հետ է՝ մակագրել է․ «Այնքան հաճելի է, երբ սերունդների բախում չի լինում այլ հակառակը՝ կա հասկացողություն, ընկերություն և կողքիդ է հարազատ հոգի։ Երջանիկ եմ»։