Իր միկրոբլոգում Լիլիթ Բաբասյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում էլ ներկայացրել է իր խորհուրդները։ «Ի՞նչ ուտել ընթրիքին եւ ինչքա՞ն։ Սիրելիներս, դուք հաճախ ինձ հարցնում եք՝ ի՞նչ ուտել ընթրիքին։ Այսօր խորհուրդս այդ մասին է։



Վերջին անգամ պետք է ուտել ոչ ուշ, քան քնելուց 3-4 ժամ առաջ։ Ուտելիքը մարսվում է 4 ժամվա ընթացքում, այսինքն՝ եթե դուք քնում եք 23։00-ին, ընթրիքը պետք է լինի 19։00-ին։
Սա վերաբերում է բոլորին, ովքեր ուզում են նիհարել եւ պահպանել լավ կազմվածքը։ Եթե դուք ընթրում եք 17։00-ին, նշանակում է՝ ձեր օրգանիզմը սովածանալու է մինչեւ առավոտ, եւ սննդի հաջորդ ընդունումը գնալու է ճարպերի կուտակմանը։

Ընթրիքը պետք է բաղկացած լինի սպիտակուցներից (ձուկ, հավի կրծքամիս, նապաստակի միս, ծովամթերք, ձու)։ Եթե դուք չեք նիհարում, ընթրիքին կարող եք ավելացնել բարդ ածխաջրեր՝ բրինձ, հնդկաձավար։ Եթե երեկոյան մարզումներ ունեք, ընթրիքն առավել եւս չպետք է բաց թողնել։ Ցանկալի է ընթրել մարզումից 1.5 ժամ առաջ։ Իհարկե, պետք է նշել, որ երեկոյան մարզումն առավելություն չունի առավոտյան մարզման հանդեպ»,- գրել է նա։