Cosmopolitan-ը հայտնում է, որ հաջորդ տարվա գարնանը կծնվի Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և Մեգան Մարքլի առաջնեկը: Հղիությունը ոչնչով չի ազդել Սասեքսի դքսուհու աշխատունակության վրա, ավելին՝ նա շարունակում է ակտիվորեն հաճախել պաշտոնական միջոցառումների և առաջիկա ամիսների համար մեծ ծրագրեր է կազմում:
Նույն աղբյուրների հավաստմամբ՝ նախկին դերասանուհին պատրաստվում է մինչև երեխայի ծնվելը շարունակել իր ակտիվ գործունեությունը, սակայն որոշ իրադարձություններ, այնուամենայնիվ, Մեգանը բաց է թողնում. օրինակ՝ արքայազն Հարին Զամբիա շրջագայության մեկնեց առանց կնոջ: ինչպես գրում է Daily Mail-ը՝ թագաժառանգը երկրում տարածված վիրուսի պատճառով չի ցանկացել վտանգել կնոջ առողջությունը: