Դիզայներներ Նիքոլեթ Մերեսն ու Նիկոլայ Լամը ստեղծել են Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի ապագա երեխայի համակարգչային դիմանկարը, երբ նա 25 տարեկան դառնա:

Ըստ The Huffington Post-ի, դեռեւս հայտնի չէ աստղերի երեխայի սեռը, ով լույս աշխարհ կգա այս տարվա հուլիսին: Դիզայներները ստեղծել են երկու դիմանկար՝ աղջկա եւ տղայի: Նրանք որոշել են. քանի որ երկու ծնողն էլ մուգ մազեր ունեն, ապա նրանց երեխան թխահեր կլինի: Քիմի եւ Քանիեի փոքրիկը նաեւ մուգ գույնի աչքեր կունենա: Ընդ որում, դստեր դեմքի օվալը նման կլինի Քիմի, իսկ որդունը՝ հակառակը, Քանիեի դեմքին: