Երգչուհի, նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կրկին անգամ ներկայացել է կրքոտ կերպարում: Սյուզի Մելիքյանը լուսանկարում սեւ, կարճ, կաշվե կիսատաբատով է ու սեւ վերնազգեստով: Սյուզին ամբողջացրել է իր գեղեցիկ լուքը նորաձեւ աշնանային գլխարկով ու պիջակով։ Կրքոտ դիրքով ներկայացած երգչուհին իր տեղադրած լուսանկարին կից մեկնաբանություն չի թողել։