Daily Mail-ը գում է, որ ամերիկահայ հեռուստաաստղ 37-ամյա Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի հավանում կրտսեր դստեր՝ հունվարին լույս աշխարհ եկած Չիկագոյի անունը, քանի որ այն չի հնչում:

Աստղը մանրամասնել է, որ երեխային կրճատ Շայ է անվանում:

Հայտնի է, որ Քիմն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, իրենց 3-րդ երեխային նման արտասովոր անուն են տվել Ուեսթի նախաձեռնությամբ. ռեփերը ծնվել ու մեծացել է Չիկագո քաղաքում:

«Չիկագո անունն ինձ համար շատ երկար է ու չի հնչում, ուստի՝ ես նրան Շայ եմ կոչում: Երբ նա մեծանա, կարող է որոշել՝ ինչպես է ցանկանում, որ իրեն կոչեն՝ Չիկագո, թե Շայ»,- նշել է Քարդաշյանը:

Նա նաև պատմել է, որ նախքան երեխայի ծնվելը, իրենք ցանկանում էին դստերն անվանել Ռեյ՝ ի պատիվ Ուեսթի հոր:

Քարդաշյանի խոսքով՝ ինքը Չիկագոյին երկրորդ անունն է տվել՝ Նոել՝ չնայած, որ ամուսնու դուրն այդ անունը չի գալիս: