Վինձորի դղյակի Սուրբ Գեորգի մատուռում մեկնարկել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը: Արարողության ավարտից հետո նորապսակները շուրջ 25 րոպե մեքենայով կանցնեն քաղաքով:

Արքայական հարսանիքին հրավիրված է 1200 մարդ: Իսկ Վինձորի փողոցներում կանգնած սպասելու է շուրջ 10 հազար մարդ, ովքեր եկել են սեփական աչքերով տեսնելու նորապսակներին: Առաջին շարքերում կանգնելու համար շատերն անգամ գիշերել են այդտեղ:

Սուրբ Գեորգի մատուռում են հրավիրված հյուրերը, որոնց շարքում են նաև հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և նրա կինը՝ Սերենա Ուիլյամսը, Ջորջ և Ամալ Քլունիները, Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները և այլք: