Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին խոսել է ազգային պատկանելության մասին' նշելով, որ լավագույնները շատ ոլորտներում հենց հայ-վրացական ծագում ունեցողներն են (նրա հայրը վրացի է, մայրը՝ հայուհի):

 

Համապատասխան տեսանյութը հրապարակվել է youtube-ում: Տեսանյութում հաղոդավարուհին խոսել է նաև Քիմ Քարդաշյանի մասին. «Քիմ Քարդաշյանը ձեր ազգի պարծանքն է։

 

Այժմ բոլորն իմացան, որ հայ կանայք գեղեցիկ են։ Առաջ մտածում էին, թե վրացուհիները հայուհիներից գեղեցիկ են»,- ասել է նա: