Դերասան Դավիթ Աղաջանյանի ու երգչուհի Աննա Դովլաթյանի անակնկալ նշանադրությունը կայացել էր Վարդավառին, սակայն արարողությանը ներկա չէին զույգի ընտանիքի բոլոր անդամները։ Օգոստոսի 27–ին կայացել է զույգի պաշտոնական նշանադրությունը, որին ներկա են եղել միայն ընտանիքի անդամները։ Զույգի նշանադրության ֆոտոշարքն արդեն պատրաստ է։ Նրանք այն առաջինը տրամադրել են Tert.am Life–ին։

 

Ընտանեկան հավաքույթի համար Դավիթն ու Աննան բացօթյա օրիգինալ խնջույք էին կազմակերպել։ Դավիթը նշեց, որ ամեն բան ինքն ու Աննան են կազմակերպել, դիզայնով ևս իրենք են զբաղվել։ Դավիթը վստահում է Աննայի ճաշակին, սակայն երգչուհին չի զլանում ամեն դետալ ընտրելիս հարցնել սիրելիի կարծիքը։ «Սկսած պլակատներից մինչև սեղանի վրայի լույսերը ես և Աննան ենք պատրաստել։ Եթե իմ օգնության կարիքը լինում է, օգնում եմ, սակայն աշխատում եմ շատ չխառնվել, որովհետև վստահում եմ Աննային։ Ամեն դեպքում, նա միշտ հարցնում է իմ կարծիքը, ինչը կարևոր է»,– ասաց դերասանը։ Ի դեպ, նշանադրության զգեստը ևս Աննան է հեղինակել։

 

Դավիթը հայտնեց, որ հայկական ավանդույթներով նշանադրեք չեն արել։ «Ամեն ինչ արել ենք այնպես, ինչպես մենք էինք ուզում։ Մեր ընտանիքի անդամներից ոչ բոլորն էին ծանոթ միմյանց հետ։ Հենց այնտեղ ծանոթացան և տոնեցինք մեր նշանդրեքը։ Ամեն ինչ շատ լավ անցավ»,– ասաց նա։

 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։