«Բալը ոչ միայն արժեքավոր սննդամթերք է, այլ նաև վիտամինների և օգտակար նյութերի հարուստ աղբյուր»,- հայտնում է toneto.net-ը: Ավանդաբար մենք օգտագործում ենք բալի պտուղները: Սակայն քչերը գիտեն, որ բալի պոչի, ճյուղերի և տերևների մեջ կան շատ օգտակար հանքանյութեր, միկրոտարրեր, որոնք անհրաժեշտ են առողջության պահպանման համար:

Բալը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին B և P, ինչպես նաև ֆոլաթթու, կալցիում, նատրիում, ֆոսֆոր: Բալի մեջ կան օրգանական թթուներ և բջջանյութ:

Բալի թարմ հյութը գրգռում է ախորժակը` նպաստելով ստամոքսահյութի արտադրմանը: Բալի եզակիությունն այն է, որ նպաստում է բջիջներում կանոնավոր նյութափոխանակությանը:

Բալը հաջողությամբ օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ: Այն թարմ վիճակում օգտագործելիս ամրացնում է իմունային համակարգը և նպաստում օրգանիզմից թույների դուրս գալուն, նաև ունի հակասեպտիկ ազդեցություն:

Բալը օգտակար է աթերոսկլերոզի դեպքում և կանխում է սակավարյունության զարգացումը: Բալի տերևներից պատրաստում են եփուկներ, որը օգտակար է հոգեկան, նյարդային խանգարումներով և էպիլեպսիայով տառապող մարդկանց համար: