Պորտսմուտի 15-ամյա դպրոցական աղջիկը, ում հաղորդագրությունը
Twitter-ում փետրվարի սկզբին մեջբերել էր կանադացի երգիչ
Ջասթին Բիբերը, արդեն մեկ ամիս է՝ չի կարողանում ազատվել
կպչուն երկրպագուներից: Դեռահաս երկրպագուները չեն
կարողանում ներել նրան այն փաստը, որ իրենց սիրելին նրա վրա
ուշադրություն է դարձրել՝ գրում է Sun թերթը:
Փետրվարի 3-ին Քորթնի Բարասֆորդը իր միկրոբլոգում գրել էր. «Ես
Ջասթին Բիբերի երկրպագուն չեն, սակայն նրա նոր ակուստիկ
ալբոմը շատ լավն է»: Աղջկա խոսքով՝ ինքը երգչի տեսահոլովակը
նայելուց հետո YouTube-ում կիսվել է իր տպավորություններով: «10
րոպե անց իմ ընկերն ինձ գրեց, որ Twitter-ում ինչ-որ տարօրինակ
բան է կատարվում»,- հիշում է դպրոցականը:
Պարզվում է, Բիբերը թվիթել է Բարասֆորդի մեկնաբանությունը, և այդ հաղորդագրությունը տեսել են նրա 35.5
մլն բաժանորդները:
Դրանից հետո աղջիկը սկսեց ստանալ հազարավոր թունալից հաղորդագրություններ. «Դու ընդհանրապես
Բիբերի երկրպագուն չես՝ գնա ու սատկիր»: «Ես Belieber եմ (այսպես են իրենց անվանում երգչի
երկրպագուները) 2009-ից, ու նա ինձ չի նկատել, իսկ դու՝ ոչ, ու նա հենց քեզ վրա ուշադրություն դարձրեց»,-
գրել են չարացած երկրպագուները:
«Մարդկանց, ովքեր հայտնվել են իմ վիճակում, խորհուրդ կտայի անտեսել այդ ամենը ու որոշ ժամանակ
չօգտվել Twitter-ից: Գլխավորը նրանց չպատասխանելն է»,- ասում է աղջիկը: