Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնի ամուսինը՝ ֆրանսիացի լրագրող Ռոմեն Դորիակը, խնդրել է նրան հետ վերցնել ապահարզանի դիմումը՝ ի շահ իրենց 2-ամյա դստեր:

Դորիակն ափսոսանք է հայտնել Յոհանսոնի դատարան դիմելու որոշման կապակցությամբ: «Ես կցանկանայի նրան խնդրել անհապաղ հետ կանչել հայցը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, ինչքան էլ որ տհաճ լինի: Մենք հիանալի աղջկա ծնողներ ենք, որին շարունակելու ենք միասին դաստիարակել դեռ երկար տարիներ», - նշել է նա:

Դորիակի փաստաբանը նշել է, որ հայցի ներկայացման պահին ամուսինները քննարկումների փուլում են եղել: