Երգչուհի Անահիտ Սիմոնյանը բավականին ակտիվ է սոցիալական կայքերում, նա հաճախ է անձնական լուսանկարներ հրապարակում եւ իր հետեւորդների հետ կիսվում օրվա տրամադրությամբ: Շատ հաճախ Անահիտը նաեւ ընտանեկան ու հատկապես իր եւ ամուսնու' Հայկոյի հետ լուսանկարներ հրապարակում, որոնք հիմնականում ուղեկցում է տարբեր հեշթեգերով:

 

Այս անգամ երգչուհին կրկին իր եւ Հայկոյի գրկախառնված լուսանկարով է կիսվել ու վերնագրել' «Ներեք մեզ ու մեր երջանկությունը և անցեք մեր կողքով»:

 

Անահիտի' նման գրառումները շատերի մոտ կասկածներ է առաջացրել, թե որեւէ բան կամ որեւէ մեկը խանգարում է նրանց ընտանեկան երջանկությանը: Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ի հետ զրույցում Հայկոն նշեց.

 

«Անկեղծ ասած' չեմ տեսել այդ գրառումը: Ամեն դեպքում, պետք է նշեմ, որ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, մենք երջանիկ ենք ու ոչ մի խանգարող բան չկա, ինչ խոսք, շնորհակալ եմ ուշադրության համար: Ինչ վերաբերվում է Անահիտի գրառումներին, կինս ակտիվ է սոցիալական ցանցերում, սակայն կոնկրետ տվյալ հեշթեգը ուղղակի ասացվածք է, այնպես չէ, որ մեզ որեւէ մեկը խանգարում է»: