Ծխողները 2015 թվականին վառել են ավելի քան 5.8 տրիլիոն ծխախոտ:

Չնայած այն հանգամանքին, որ ծխախոտից տարեկան 6 միլիոն մարդ է մահանում, American Cancer Society-ի (Ամերիկյան քաղցկեղի ասոցիացիա) և World Lung Foundation-ի (Թոքերի համաշխարհային հիմնադրամ) զեկույցի՝ Ծխախոտային քարտեզի (Tobacco Atlas) նոր հրատարակման համաձայն այն ծաղկում է ամբողջ աշխարհում:

Image result

Ելնելով այդ զեկույցից՝ ծխախոտի մասին ներկայացնում ենք 5 ապշեցուցիչ փաստեր, որոնք արժե իմանալ:

1 Ծխողները 2014 թվականին վառել են ավելի քան 8 տրիլիոն ծխախոտ

Ամերիկայում և Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում ավելի ու ավելի քիչ են ծխում, սակայն դա փոխհատուցվում է Չինաստանի հաշվին, որտեղ միջին տարիքի սովորական տղամարդը 2014 թվականին ծխել է ավելի քան 2000 ծխախոտ:

2 Ծխախոտն սպանում է իր օգտագործողների առնվազն կեսին

Մարդիկ հակված են մտածելու, որ թոքերի քաղցկեղի պատճառով առաջացող մահերի պատճառը ծխախոտն է: Դա ճիշտ է. այս հիվանդությունը ամբողջ աշխարհում տարեկան սպանում է ավելի քան 1 միլիոն մարդ: Սակայն թոքերի քաղցկեղը ծխախոտի հետ կապված հիվանդություններից ընդամենը մեկն է, որը կարող է սպանել: Կաթվածը, ինֆարկտը, բրոնխիտը, էմֆիզեման և այլ հիվանդություններ մարդասպանների ցուցակում առաջիններից են:

Նույնիսկ եթե ծխողը որևէ հիվանդություն ձեռք չի բերում, ծխելը կրճատում է այլ պայմաններում ապրելու հնարավորությունները:

3 Ծխախոտի ինդուստրիան տարեկան միլիարդներ է ծախսում գովազդի վրա

Բարեգործական նվիրատվություններից մինչև լոբբի՝ ծխախոտային ինդուստրիան զգալի միջոցներ է ծախսում՝ ծխողների և ծխախոտի կողմնակիցների ավելացման համար: Օրինակ ԱՄՆ-ում ծխախոտային ինդուստրիան ավելի քան 150 լոբբիստներ ունի Վաշինգտոնում, որոնց տարեկան 26 միլիոն դոլար է վճարվում: Զեկույցում նշվում է, որ կազմակերպությունները միլիոնների բարեգործություն են անում իրենց հանրային իմիջը բարելավելու համար:

Սակայն այս ամենը ոչինչ է այն գումարների համեմատությամբ, որոնք ծախսվում են ավանդական մարքեթինգային արշավների վրա, ինչպիսիք են գովազդային վահանակ­ներն ու ամսագրերի գովազդային հայտարարությունները:
Ծխախոտի ինդուստրիան ԱՄՆ-ում գովազդի համար ծախսում է 900 հազար դոլար յուրաքանչյուր ժամ, զեկույցը նշում է, որ եթե դու 5 րոպե ես ծախսում այս հոդվածը կարդալու համար, ծխախոտային արտադրությունը մարքեթինգի վրա կծախսի 75 հազար դոլար:
4 Ծխախոտ արտադրողների թիրախն արդեն իսկ խոցելի է

Քանի որ այնպիսի զարգացած երկրներում, ինչպիսին օրինակ ԱՄՆ-ն է, մարդիկ գնալով ավելի շատ են գիտակցում ծխելու հետ կապված ռիսկերի մասին, ծխախոտ արտադրողները միջոցներ են ներդնում զարգացող երկրներում՝ ծխելու սովորույթը զարգացնելու համար: Զեկույցում նշվում է, որ թույլ կարգավորման համակարգի պայմաններում այստեղ մարքեթինգային քաղաքականությունը ծխելը ներկայացում է ոչ միայն լավ և նորաձև երևույթ, այլ նաև նշվում է առողջության վրա նրա երևակայական դրական ազդեցության մասին:
Զեկույցում նշվում է, որ ծխողները հաճախ առաջին անհրաժեշտության ապրանքների փոխարեն ծխախոտ են գնում: Բարձր եկամուտ ունեցող երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան և Կանադան, տղամարդ ծխողների մոտ 1/3-ը գումար է ծախսում ծխախոտի վրա, սակայն տնտեսում ամենակարևոր բաների, օրինակ սննդի համար: Նույնը կատարում է միջին եկամուտ ունեցող երկրների, օրինակ, Բրազիլիայի և Թայլանդի տղամարդ ծխողների ¾-ը:
5 Կարգավորումն ու հասարակության իրազեկման արշավները օգնում են

Զեկույցում կան նաև որոշ դրական տեղեկություններ. կարգավորումն ու հասարակական իրազեկումը միասին կանխում են ծխելու տարածումը:
Օրինակ, ծխախոտի նկատմամբ հարկերի ավելացումը նպաստում է, որ ծխողները թողնեն այդ սովորությունը և խրախուսեն մարդկանց՝ չդառնալ ծխախոտի գերի: Զեկույցի հեղինակները նշում են, որ որոշակի դրական ազդեցություն են ունեցել նաև մյուս ջանքերը, օրինակ հասարակական վայրերում ծխելու արգելքը և ծխախոտի գովազդի կրճատումը: Նյու Յորքում, որտեղ կիրառվել է այս միջոցները, ծխախոտի տարածումը 1/3-ով նվազել է: