Այս օրերին Արամեն իր փոքրիկ երկրպագուների համար անակնկալ է պատրաստում: Շուտով կթողարկվի երգչի «Համով-հոտով» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի հերոսները փոքրիկներ են, քանի որ հենց նրանց էլ նվիրված է երգչի նոր աշխատանքը.

 

Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց Արամեի մենեջերը՝ Սյոմա Կոդաբաշյանն ու մանրամասնեց. ««Համով-հոտով» երգի երաժշտական մասը հեղինակել ու գործիքավորել են «Կարեն-Սեւակ փրոդաքշենը», խոսքերն էլ գրել է Ավետ Բարսեղյանը, դե իսկ ռեժիսորական մասով ինքս եմ զբաղվում: Տեսահոլովակը բավականին ուրախ ու թեթեւ է. սցենարական մասում ի դեմս փոքրիկների ու դեռահասաների՝ հաճախակի փոխվում է Արամեի բենդը, ընդհուպ մինչու հասնելով Կարենին ու Սեւակին: Գաղափարն իմն էր, ոերպեսզի մեկ տեսահոլովակում չորս սերունդ ցուցադրվի ու այդպիսով հոլովակը հետաքրքիր լինի Արամեի բոլոր երկրպագուներին՝ անկախ տարիքից: Ի դեպ նշեմ, որ ինչպես տաղավարների, այնպես էլ Արամեի ու մեր բոլոր հերոսների ոճով զբաղվել է դիզայներ Արամ Նիկոլյանը»:

 

«Համով-հոտով« տեսահոլովակում կլինեն նաեւ պարային տեսարաններ, որի համար Սյոմա Կոդաբաշյանի խոսքով՝ Մոսկվայից հատուկ պարողի են հրավիրել. ,Տեսահոլովակի պարային մասն իրականացրել է «Swag dance« պարային խումբը, սակայն որոշում կայացվեց, որ խմբի աղջիկներին կմիանա նաեւ Ռուսական «ТАНЦЫ, նախագծի մասնակիցներից մեկը»,- պատմեց նա:

 

Շարունակությունը` այստեղ: