Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները հաճախ են հայտնվում մարդկանց խիստ ու քննադատ հայացքի ներքո. Այսօր մամուլում հրապարակում է տարածվել, որում ասվում է, թե Հայկ Կասպարովը, Մարիաննա Հակոբյանը, Սերգեյ Գրիգորյանը, Մարիաննան, Ռուզան Ավետիքյանը, Իրինա Հարությունյանն ու Ռիփփին, չդիմանալով հայկական շոու բիզնեսում գործող «գոյության պայքարի» դաժան օրենքներին, այսօր գրեթե մոռացվել են ու չեն գործում:

 

Թեմայի շուրջ Life.panorama.am-ը փորձեց զրուցել երգչուհի Իրինա Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում նկատեց, որ իր համար անգամ ծիծաղելի է նման բնորոշումը.

 

«Այո, տարիներ առաջ եղավ որոշակի դադար, սակայն դադարը կապված էր կյանքումս լուրջ փոփոխության հետ ու «գոյության պայքարի» հարց չկար՝ ես ամեն բանի դիմանում եմ: Խնդիրը նրանում էր, որ ես որդի ունեցա ու որպես մայր պետք է խնամեի ու մայրական սեր տայի նրա կյանքի առաջին տարիներին, դրա համար երգարվեստում որոշ դադար տվեցի: Սակայն ինձ համար ծիծաղելին այն է, որ տվյալ նյութում իմ անվան ներքո օգտագործված է վերջին տեսահոլովակիս լուսանկարը, որը թողարկել եմ նախորդ տարի, ինչը արդեն իսկ փաստում է, որ ես շարունակում եմ մնալ հայկական շոու բիզնեսում»,- նշեց երգչուհին ու հավելեց, որ իմաստ չի գտնում տարին մի քանի տեսահոլովակ թողարկել, եթե ասելիք չկա:

 

Շարունակությունը` այստեղ: