Christie's աճուրդների տունը Հոնկոնգում վաճառքի է հանել Aurora Green հազվագյուտ կանաչ ադամանդը: Այն վաճառվել 16,8 մլն դոլարով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

Աճուրդային տան ներկայացուցիչների խոսքով՝ 5,03 կարատ քաշով ադամանդը միանգամից մի քանի ռեկորդ է սահմանել: Նախ, այն դարձել է ամենաթանկ կանաչ ադամանդը, որը երբեւԷ վաճառվել Է աճուրդում, եւ, երկրորդ, մեկ կարատի դիմաց վճարված գումարը՝ մոտավորապես 3,4 մլն դոլար, նույնպես գերազանցել է բոլոր ռեկորդները:

 

Լուսանկարը'Reuters