Խոյ

Մինչև գիշեր Խոյերն անհանգստանալու առիթ չեն ունենա: Արդեն դասավորված գործերը գերազանց կընթանան, իսկ այնտեղ, որտեղ կպահանջվի ձեր միջամտությունը, շատ արագ կձեռնարկեք անհրաժեշտ միջոցները և կտեսնեք ցանկալի առաջընթացը: Գերազանց օր է ոչ ստանդարտ նախագիծը զարգացնելու, փորձարկումների, մրցույթների համար: Նախաձեռնություններում ապահովված է աջակցությունը: Թիմի թույլ օղակը կարող են լինել չափազանց էմոցիոնալ մարդիկ:

 

Ցուլ

Ցուլերին պետք կգա բնածին համառությունը: Սակայն այդ որակն այսօր խորհուրդ է տրվում օգտագործել ոչ թե հին կանոններն ու հնարքները պնդելու հարցում, այլ ընթացիկ գործերը թարմացնելու և օպտիմալացնելու: Օրը պահանջում է ակտիվություն, խոսքերից արագորեն կոնկրետ գործողությունների անցնելու ունակություն, ինչպես նաև անկախություն զգացմունքներից: Եթե ազատ չեք ուժեղ անհանգստություններից, կարող եք ոչ օբյեկտիվ և անարդար լինել:

 

Երկվորյակ

Երկվորյակներին ազատության օր կհասնի: Գրասենյակային աշխատանքի փոխարեն ավելի լավ է զբաղվել գործերով, որոնք պահանջում են ակտիվություն, ոչ ստանդարտ մոտեցում, առողջ մրցակցություն: Օրվա հաճելի առանձնահատկությունը կլինի զուգընկերոջ, ղեկավարության, պաշտոնական ատյանների կարծիքներից անկախությունը: Եթե ունեք չարակամներ, նախանձներ, գաղափարական հակառակորդներ, այսօր նրանք ավելի քիչ իրենց մասին կհիշեցնեն:

 

Խեցգետին

Այսօր կարող է տատանվել նորությունների նկատմամբ Խեցգետինների բնածին անվստահությունը: Այսօր տեղի ունեցող փոփոխությունները կարող են խախտել իրադարձությունների սովորական ընթացքը և մի շարք անհարմարություններ պատճառել, սակայն, միաժամանակ, կլինեն օգտակար, ժամանակին, հրատապ առաջադրանքների լուծման համար արդյունավետ: Կարելի է առաջ շարժվել վերանորոգման, տեխսպասարկման, ցանցային բիզնեսի, կարիերայի ոլորտներում:

 

Առյուծ

Որպեսզի կյանքը տեղում չդոփի, Առյուծներին անհրաժեշտ է միայն բաց լինել աշխարհին և մարդկանց: Գործերն ավելի հաջող կընթանան, եթե տրամադրված եք համագործակցության և փոխօգնության, չեք վախենում փորձարկումներից և նորություններից: Գործընկերների հետ աշխատելն ավելի հեշտ կլինի, եթե էմոցիոնալ արձագանքները չխառնեք գործնական հետաքրքրությունների հետ: Բացառված չեն դժվար պահերը կոլեկտիվի կամ ընտանիքի կանանց հետ շփումներում:

 

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում կենտրոնանալ այն բանի վրա, ինչը պահանջում է իրավիճակը: Այսօր դա կարող է լինել ծառայողական պարտականությունը, ընտանեկան պարտքը, առողջական վիճակը, ընկերական պարտավորությունը: Չարժե ինքնագործունեություն և չափազանց զգացմունքայնություն դրսևորել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է արագ ռեակցիա և օբյեկտիվ հայացք: Գործը արգելակել կարող է սովորությունը, անբացատրելի կապվածությունը հին իրերին, ծանոթներին:

 

Կշեռք

Կշեռքները լավ հնարավորություններ կունենան բիզնեսի, սպորտի, տեխնիկայի, ծրագրավորման, ընդհանուր ստեղծագործական ինքնաիրացման ոլորտներում: Հաջող կլինեն անձնական և պաշտոնական պայմանավորվածությունների շրջանակներում գործողությունները: Կարելի է մասնացկել երեխաների գործերին կամ ներգրավել նրանց ձեր աշխատանքին: Իրավիճակը կարող են բարդացնել գումարային դժվարությունները, տարբեր ճաշակներն ու սովորությունները:

 

Կարիճ

Կարիճների մոտ հնարավոր է հոգևոր աններդաշնակություն: Գործերը վարելու համար անհրաժեշտ է շեղվել գունավորված էմոցիաներից, ձանձրացնող վիճակներից, վատ սովորություններից: Ընկերներին և մտերիմներին արժե օգնել գործով, այլ ոչ թե նրանց անհանգստությունները կիսելով: Արժե հետաձգել գնումները, կոսմետիկ գործընթացները: Ֆինանսների, դիզայնի ոլորտներում օգտակար կլինի աշակերտի կարգավիճակը:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում թողնել նախօրեին սկսած գործերը: Այսօր հնարավորություն ունեք հասցնելու դրանք իրենց ավարտին: Այս օրն օգնում է ձեզ անձնական նախաձեռնություն դրսևորել, ստեղծագործորեն մոտենալ հանձնարարաված շրջանակներին, ժամկետներին, կանոններին: Իրավիճակը թույլ է տալիս գործերը վարել ոչ պաշտոնական ռեժիմով, օգտագործել ընկերական կապերը: Եթե հետապնդում են տհաճ զգացողությունները, հոգսերը կօգնեն շեղվել դրանցից:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար մեծ դերակատարություն կունենա դեպքերի պատահական ընթացքը: Եթե զբաղված եք սիրելի գործով, գտնվում եք հետաքրքիր վայրում կամ հաճելի ընկերախմբում, օրը հիասքանչ կանցնի, ժամանակն աննկատ կթռչի: Եթե ինչ-որ բան ձեր սրտով չէ, բացառված չեն ընկճվածության, մելամաղձության րոպեները: Ինքնազգացության և տրամադրության լավացմանը կարող են նպաստել զբոսանքները: Այսօրվա ճաշացանկում կարելի է ներառել թարմ հյութեր:

 

Ջրհոս

Հաջող գործողությունների համար Ջրհոսներին այսօր անհրաժեշտ է պարզ գլուխ և ընդհանուր ֆիզիկական թարմություն: Դա լավագույն վիճակն է ծրագրերը զարգացնելու, ցանկություններն իրագործելու, գործողությունները համաձայնեցնելու համար: Ավելորդ զգացմունքայնությունը կստիպի գործել իներցիայով, կդժվարացնի օբյեկտիվ վերլուծությունը, կթուլացնի տեմպերը, կուժգնացնի ձեր կախվածությունն ինքնազգացողությունից, վատ սովորություններից, անձնական թուլություններից:

 

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում ակտիվացնել ջանքերը միանգամից մի քանի ուղղություններով: Այսօր հավանական է լավ արդյունքը որևիցե մեկ ոլորտում: Էներգիա և էնտուզիազմ կարող է ավելացնել առաջադրանքի նորությունը, անսովոր մթնոլորտը: Կարևոր նախաձեռնությունների համար անհարմար ժամանակ է. շատ բաներ կաշխատեն ձեր դեմ: Հաջող պահ է նոր հնարքներ յուրացնելու, արձագանքի և մտածողության արագությունը մարզելու համար: