Ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն՝ Louis Vuitton-ի դեմքը, լուսանկարվել է նորաձեւության տան Pre-Fall 2016 նոր հավաքածուի գովազդում: Լուսանկարների համար ֆոն Է ծառայել վարդագույն պատերով մեքսիկական ռանչոն, որը կառուցված է ճարտարապետ Լուիս Բարագանի նախագծով:

 

Լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեն կադրերից մեկում դերասանուհու հետ միասին պատկերել Է ռանչոյում բնակվող ցեղական նժույգին: 

 

Սեյդին կեցվածք է ընդունել Capucines-ի ժամանակակից շարքի և City Steamer-ի պատմական շարքի նոր պայուսակներով. որոնք առաջին անգամ թողարկվել են 1901 թվականին:

 

Լեա Սեյդին «Սեզար» մրցանակի անվանակարգորդն Է եղել «Գեղեցիկ թզենին» ֆիլմում խաղացած դերի համար: Նկարահանվել է Ռիդլի Սքոթի («Ռոբին Հուդ»), Վուդի Ալենի («Կեսգիշերը Փարիզում»), Բրեդ Բերդի մոտ (Առաքելությունն անիրագործելի է. Ֆանտոմ արձանագրությունը»): Հռչակվել է Աբդելլաթիֆ Քեշիշի «Ադելի կյանքը» ֆիլմում խաղացած գլխավոր դերով: Որպես մոդել կեցվածք է ընդունել լուսանկարիչներ Սթիվեն Մայզելի, Մարիո Սորենտիի, Էլեն ֆոն Ունվերտի և Ժան Բատիստ Մոնդինոյի կողմից Vogue, L'Officiel, Another Magazine, Numero, Maxim հանդեսների և Prada-ի գովազդային արշավների համար արված լուսանկարներում: Դերասանուհին Louis Vuitton-ի դեմքն Է դարձել 2016 թվականի հունվարին:

 

Louis Vuitton ընկերությունը հիմնադրվել է 1854 թվականին Փարիզում՝ սնդուկների և ճամփորդական պայուսակների պատրաստման վարպետ Լուի Վյուիտոնի կողմից: Մասնագիտանում Է աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների և տղամարդկանց ու կանանց համար նախատեսված ոսկերչական զարդերի արտադրության բնագավառում: Ներկայում ընկերությունը VVMH միջազգային հոլդինգի բաղկացուցիչ մասն է: