Արքայազն Չառլզը խաղացել է BBC-ի ալիքում ցուցադրված կատակերգական տեսարանում, որը պատրաստվել էր Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400-ամյա տարելիցի առթիվ:

 

Սքեթչում դերասանները թատերախաղի համար օգտագործում են Համլետի «Լինել թե չլինել, ահա թե որն Է հարցը» արտահայտությունը՝ հանրությանը ցուցադրելով դրա մեկնաբանումների բազմազանությունը: Փոքրիկ թատերախաղին մասնակցել են նաեւ Բենեդիկտ Քամբերբեթչը, Ջուդի Դենչը, Հարիեթ Ուոլթերը, Դեւիդ Թենանթը, Թիմ Մինչինը, Փաապա Էսեյդուն, Ռորի Քիները եւ Են ՄակՔելենը: