Բրիտանացի թոփ մոդել Քարա Դելևինը, որն ավելի վաղ հայտարարել էր այսուհետեւ որպես դերասանուհի հանդես գալու որոշման մասին, վերադարձել է նորաձեւության բիզնես: Նա մասնակցել է Chanel-ի գովազդային արշավին եւ արեւապաշտպան ակնոցների նոր շարք Է ներկայացրել:

 

Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Elle-ին, նրա մասնակցությամբ տեսահոլովակը նկարահանել է նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Կառլ Լագերֆելդը: Լիամասշտաբ գովազդային արշավը կծավալվի ապրիլին:

 

2015 թվականի հուլիսին Դելեւինը հեռացել էր Storm Model Management մոդելային գործակալությունից, որի հետ համագործակցում էր գրեթե 15 տարի, եւ հայտարարել, որ ցանկանում է կենտրոնանալ դերասանուհու կարիերայի վրա:

 

«Մոդելային բիզնեսն ինձ այլեւս հնարավորություն չի տալիս աճել որպես անհատականություն»,- ասել Էր նա:

 

Մարա Դելեւինը նկարահանվել է մի շարք ֆիլմերում, որոնց թվում են՝ «Հրեշտակի դեմքը» (2015 թ.) եւ «Աննա Կարենինան» (2012 թ.): Բացի այդ, նա կհայտնվի «Ինքնասպանների ջոկատ»-ում (Չարովնիցայի դերում), որի թողարկումը պլանավորված Է 2016 թվականի ամռանը: