Ամերիկացի երգչուհի Լեդի Գագային, որը հայտնի Է սկանդալային արարքների նկատմամբ հակվածությամբ, պատիվ Է ընձեռվել երգ կատարելու վերջերս վախճանված բրիտանացի երգիչ Դեւիդ Բոուիի հիշատակին՝ «Գրեմմի» հեղինակավոր երաժշտական մրցանակների հանձնման՝ Լոս Անջելեսում կայանալիք արարողության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս ընտրության մասին փետրվարի 2-ին հայտարարել Է Սկավառակային ձայնագրության արվեստի եւ տեխնիկայի ազգային ակադեմիան, որն այդ պարգեւը շնորհում Է տարվա արդյունքներով բարձրագույն նվաճումների համար:
«Լեդի Գագան «Գեմմիի» վեցակի դափնեկիր Է եւ այս տարի ներկայացված Է այդ մրցանակին: Նա խոստովանել Է, որ երգով հանդես գալու գաղափարը փորձնական բնույթ Է կրում եւ նախատեսված Է այն երաժշտասերների համար, ովքեր տենչում են մի ավելորդ անգամ զգալու «ռոք-երաժշտության քամելեոնի» ստեղծագործության ազդեցությունը:
«Գրեմմիի» հանձնման՝ թվով 58-րդ արարողությունը կկայանա փետրվարի 15-ին Լոս Անջելեսի «Սթեյփլս ցենտր» մարզահամերգային համալիրի բեմում: Հինգերորդ անգամ անընդմեջ այն կվարի հանրաճանաչ թխամորթ ԷլԷլ Քուլ Ջեյը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: