Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ամերիկյան Vanity Fair հանդեսի վարկածով, գլխավորել է մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը: Ինչպես սեպտեմբերի 9-ին պարզաբանել է հրատարակությունը, «դրանում ոչ մի զարմանալի բան չկա. միլիարդատերը եւ Facebook-ի հիմնադիրը կարողացել է գործարք կնքել միան գամից մի քանի խոշորագույն ԶԼՄ-ների հետ, որոնք նրա հոդվածները հարապակում էին իրենց լրատվական ժապավեններում»: Բացի այդ, «Ցուկերբերգը վիրտուալ իրականության մեջ մոլորակի բոլոր մարդկանց միավորելու վիթխարի ծրագրեր ունի», գրում է Vanity Fair-ը:

 

«31 տարեկանում Մարկ Ցուկերբերգը պետական բարձրաստիճան գործչի ազդեցություն ունի,- գրել է հանդեսի խմբագիր Գրեյդոն Քարթերը հրատարակության հոկտեմբերյան թողարկման մեջ:- Նա, անկասկած, ամենաերիտասարդ մարդն Է, ով երբեւիցե գլխավորել է մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը: